Վիժելու հետևանքով երեխա կորցրած կանայք տեղի ունեցածի մեջ մեղադրում են իրենց, նշում Albert Einstein College of Medicine of Yeshiva University-ի և Montefiore Health System-ի գիտնականները:
Ինչպես ցույց է տալիս Obstetrics and Gynecology ամսագրում լույս տեսած նրանց հետազոտությունը, շատ կանայք մտածում են, որ երեխա են կորցրել սթրեսի կամ սեփական սխալների պատճառով: Արդյունքում այդ կանայք շատ են տառապում:
Իրականում բոլոր վիժումների 60 տոկոսը պտղի գենետիկական խնդիրների հետևանք է: Բացի այդ՝ վիժումը այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, դրանով է ավարտվում հղիությունների 25 տոկոսը: Վիժման վտանգը, բժշկի խոսքով, սովորաբար կապված չէ կնոջ էմոցիոնալ վիճակից:
«Մարդկանց մեծ մաստ վիժումը համարում են շատ հազվադեպ ինչ-որ մի երևույթ՝ չնայած նրան, որ սա ամենատարածված բարդացումն է հղիության ժամանակ, - նշում է հետազոտության հեղինակ Զև Ուիլյամսը, - այդ պատճառով, երբ կինը վիժում է ունենում, նա մեկուսացվում է մնացածներից, ինքնամփոփ դառնում, սկսում մեղադրել ինքն իրեն: Իսկ իրականում նա պետք է շփվի մասնագետների հետ, պետք է ստանա մտերիմների ու հարազատների աջակցությունը»:






