Մարդու ձեռքսեղմման ուժով կարելի կանխատեսել ինֆարկտի ու կաթվածի հավանականությունը: Ինչքան առողջ է մարդը, այդքան ուժեղ է ձեռքսեղմումը, եւ, հակառակը, թույլ ձեքսեղմումը կարող է վկայել սրտի խնդիրների մասին: Այս մասին է հայտնում The Lancet ամսագրում լույս տեսած հետազոտությունը:
Մասնագետների խոսքով՝ ձեռքսեղմման ուժը նույնիսկ ավելի ստույգ կարող է վկայել կաթվածի եւ ինսուլտի մասին, քան բարձր զարկերակային ճնշումը:
17 երկրների 35-70 տարեկան գրեթե 14 000 բնակիչ ներառած հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ թույլ ձեռքսեղմումը կապված է ինսուլտի կամ կաթվածի բարձր հավանականության հետ: Ճնշման ուժի՝ ամեն 5 կիլոգրամով նվազել հետ մեկտեղ 16 տոկոսով ավելի հավանական է դառնում տարբեր պատճառներով հանկարծամահ լինելը, 17 տոկոսով՝ սիրտա-անոթային հիվանդություններից, 7 տոկոս՝ կաթվածից, 9 տոկոս՝ ինսուլտից:
Մկանային թուլությունը, որի հետեւանք է թույլ ձեռքսեղմումը, շատ շուտվանից են կապում հանկարծամահ լինելու հավանականության, հաշմանդամության եւ այլ հիվանդությունների հետ, սակայն դեռեւս բավականաչափ հետազոտություններ չեն իրականացվել այս կապը հաստատելու համար:






