Մարզումների՝ մասնավորապես վազքի ժամանակժ սմարթֆոն օգտագործելը կարող է նվազեցնել մարզումների արագությունը եւ դրանք պակաս արդյունավետ դարձնել: Այս մասին են հայտնել Կենտի պետական համալսարանի ուսանողները:
Նրանց կազմակերպած հետազոտությունների շրջանակներում 44 ուսանողների բաժանել են չորս խմբի: Կես ժամվա ընթացքում նրանք պարապել են վազքուղու վրա: Մի մասը մարզումների ժամանակ երաժշտություն էր լսում, մյուսը՝ խոսում հեռախոսով, երրորդը՝ SMS հաղորդագրություններ ստանում եւ ուղարկում, իսկ չորրորդ խումբը վերահսկիչ բնույթ ուներ:
Հետազոտողները պարզել են, որ երաժշտություն լսելու համար սմարթֆոն օգտագործելը ավելացնում էր վազքուղու վրա մարզումների միջին արագությունը: Երաժշտություն լսող մասնակիցները նաեւ ավելի մեծ հաճույք էին ստանում իրենց մարզումներից: Այն մարդիկ, որոնք հեռախոսով էին խոսում, եւս հաճույք էին ստանում մարզումներից, սակայն սրտի աշխատանքի արագությունը չէր նվազում՝ ի տարբերություն մարզումների արագության: SMS հաղորդագրություններ ստանալ եւ ուղարկելը առանձնապես չէր ազդում սրտի աշխատանքի եւ մարզումների արագության վրա:
Դատելով ամենից՝ սմարթֆոնով երաժշտություն լսելը եւ հեռախոսով խոսելը կարող են ավելացնել մարզումների տեւողությունն ու հաճախականությունը: Այնումենայնիվ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս սմարթֆոն օգտագործել մարզումների ժամանակ, քանի որ դրա օգտագործման արդյունքում մարզումների ինտենսիվությունը կարող է նվազել եւ դրանք այլեւս այդքան օգտակար չեն լինի:






