Այն կանանց մոտ, որոնք տաս սանտիմետրից բարձր կրունկներով կոշիկ են հագնում շաբաթական առնվազն երեք անգամ, սովորաբար զարգանում է սրունք-թաթային հոդի չորս կարեւոր մկանների դիսբալանս:

Բարձրակրունկ կոշիկ հագնելը սկբում զարգացնում է ոտքի մկանները, սակայն երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է մկանների դիսբալանսին եւ վնասվածքներին:

Դիսբալանսի դեպքում մկանները փոխում են իրենց նորմալ դիրքը եւ աշխատանքի այն ուղղությունը, որն անհրաժեշտ է ոսկորների միացումների պահպանման համար, նվազագույն լարվածության սկզբունքով: Դա տեղի է ունենում մշտական գերծանրաբեռնվածության պատճառով:

«Այդ պատճառով այն մարդիկ, որոնք բարձրակրունկ կոշիկ են հագնում, պետք է կանոնավոր կերպով վարժություններ անեն` սրունք-թաթային հոդի մկանները զարգացնելու համար», - խորհուրդ է տալիս Յոնգ-Սեոկ Չժին (Yong-Seok Jee)` International Journal of Clinical Practice ամսագրում լույս տեսած հոդվածի համահեղինակներից մեկը: