Վատ քունը կարող է Ալցհեյմերի հիվանդության ձեւավորման պատճառներից մեկը լինել, կարծում են Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Հետազոտողները բացահայտել են խորը ու դանդաղ քնի պակասի (հիշողությունների պահպանման հետ կապված քնի ֆազա) եւ գլխուղեղում տոկսիկ բետա-ամիլոդային սպիտակուցների վտանգավոր կուտակման բարձր ռիսկի միջեւ : Նշյալ սպիտակուցները մեծ դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման գործում:
Այս սպիտակուցների կուտակումը հանգեցնում է նրան, որ, քնի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս , ինչի արդյունքում էլ փակ շղթա է առաջանում, գրում է cbsnews.com-ը:
Այս եզրահանգումների են գիտնականները եկել կոգնիտիվ առողջ տարեց կամավորներին ուսումնասիրելուց հետո: Բետա-ամիլոիդների ամենաբարձր մակարդակով եւ քնի որակի ամենացածր ցուցանիշով մարդիկ ավելի մեծ դժվարությամբ էին հաղթահարում հիշողության հետ կապված թեստերը, որոնք նրանք պետք է անցնեին քնից առաջ եւ հետո:
Չնայած նրան, որ գիտնականները բացահայտել են ամիլոիդ սպիտակուցների եւ քնի վատ որակի միջեւ կապը, առայժմ մինչեւ վերջ պարզ չէ դրա պատճառա-հետեւանքային կապը: Այս հարցերին կօգնեն, հավանաբար, պատասխանել հետագա հետազոտությունները, որոնք մոտավորապես հինգ տարի կպահանջեն:






