Մեծ Բրիտանիայում մահացել է շատ հազվադեպ խախտում՝ ներքին օրգանների տրանսպոզիցիա ունեցող աղջիկը: Բժիշկները նրան կյանքի ընդամենը մեկ տարի էին խոստացել, սակայն նա կարողացավ ապրել 26 տարի:
Ներքին օրգանների տրանսպոզիցիան բնածին առողջական դեֆեկտ է, որի դեպքում օրգանները դասավորված են լինում իրենց նորմալ դիրքին հակառակ՝ հայելային դիրքով: Այսինքն՝ աղջկա սիրտը թեքված է դեպի աջ, լյարդը գտնվում է ձախ կողմում, իսկ ստամոքսը՝ աջ:
Որոշ մարդկանց մոտ այս դեֆեկտի առկայության դեպքում նկատվում է միայն սրտի կամ լյարդի դիրքի փոփոխություն, իսկ Կեյլիի մոտ փոխված է գրեթե բոլոր օրգանների դիրքը: Լուրջ սրտաբանական խնդրի պատճառով իր կյանքի առաջին երեք ամիսները նա անցկացրել է կոմայում: 4 տարեկան հասակում աղջիկը ենթարկվել է սրտի տրանսպլանտատնտի տեղադրման վիրահատության:
Վիրահատության ընթացքում շատ ուժեղ դեղեր էին օգտագործվել՝ օրգանների վանումը կասեցնելու նպատակով: Ամեն ինչ նրա դեմ էր, սակայն աղջիկը կարողացավ, կանխատեսումներին հակառակ, ապրել մինչեւ 26 տարեկան:
1993 թվականին փոքրիկ Քեյլիին խիզախության համար մրցանակ հանձնեցին՝ Child of Courage Award, դա արեց անձամբ արքայադուստր Դիանան: Վերջին տարիներին աղջկա առողջությունը գնալով վատանում էր, նա ավելի ու ավելի հաճախ էր սայլակի կարիք ունենում: Աղջկա մայրը պատմեց, որ իր դուստրը երբեք չէր կորցնում հումորի զգացումն ու ոգեւորում էր այլ մարդկանց:






