Տոմատի հյութի մեկ բաժակը կարող է մեղմել դաշտանադադարի ախտանիշները, հայտնում են Tokyo Medical University հետազոտողները:

Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ այն կանանց մոտ, որոնք օրական 200 մլ տոմատի հյութ են օգտագործել օրական երկու անգամ 8 շաբաթների ընթացքում, դաշտանադադարի ախտանիշները վառ արտահայտված չէին եւ ավելի քիչ անհանգստություն էին պատճառում: Ավելին՝ նրանց մոտ նաեւ նվազեց խոլեստերինը, մեղմվեց նաեւ տագնապայնությունը: Հետազոտությանը մասնակցել է 93 կին:

Ինչպես հաղորդում է Nutrition Journal ամսագիրը, որտեղ լույս էին տեսել հետազոտության արդյունքները, 8-րդ շաբաթվա ավարտին գերթե բոլոր կանանց մոտ տագնապայնությունը եւ նյարդայնությունը մեղմվեցին գրեթե երկու անգամ:

Բացի այդ՝ բոլոր այդ կանանց օրգանիզմը սկսեց ավելի շատ կալորիաներ յուրացնել հանգստի ժամանակ, իսկ ճարպերի քանակն արյան մեջ նվազեց:

Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ տոմատի հյութի քիմիական նյութերը ազդում են այնպես, ինչպես կանացի հորմոն էստրոգենը: Հավանաբար, դրանով է բացատրվում այդ հյութի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա: