Ցերեկային քունը կարող է վնասակար լինել ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց համար: Վերջինս քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում մարդը անհաս
Ինչպես հայտնում է BMC Musculoskeletal Disorders գիտական ամսագիրը, University of Groningen հոլանդական համալսարանի գիտնականների՝ վերոնշյալ հիվանդությամբ տառապող ավելի քան 1000 մարդկանց շրջանում իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ինչքան երկար ու հաճախ նրանք քնել են ցերեկը, այդքան ավելի տհաճ են դարձել հիվանդության ախտանիշները: Բացի այդ՝ ցերեկաին քունը նպաստում էր դեպրեսիայի, տագնապայնության, հոգնածության ի հայտ գալուն, այն վատթարացնում էր նաեւ հիշողությունն ու գիշերային քունը:
Միեւնույն ժամանակ ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ սխալմամբ կարծում են, որ ցերեկային քունը կարող է օգնել հաղթահարել ցավն ու տհաճ զգացողությունները: Այսպիսի պացիենտներին գիտնականները խորհուրդ են տալիս վերանայել իրենց վերաբերմունքը ցերեկային քնի նկատմամբ:
Բազմաթիվ այլ հետազոտություններով նույնպես հաստատվել էր այն փաստը, որ, եթե ցերեկային քունը տեւում է 5-10 րոպեից երկար, դա բացասաբար է անդրադառնում մարդու ինքնզգացողության եւ գիշերային քնի վրա:






