Տրանսճարպերը ոչ հագեցած ճարպերի տեսակ են: Շատերը դրանց մասին ոչինչ չեն լսել, իսկ Հայաստանի խանութներում վաճառվող մթերքների փաթեթավորման վրա էլ դրանց մասին որեւէ տեղեկություն չկա: Ինչպես նշեց Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը, այս ճարպերը իրականում շատ ավելի մեծ ուշադրություն են պահանջում:

Փորձենք պարզել, ինչ են իրենցից ներկայացնում տրանսճարպերը եւ ինչով են դրանք վտանգավոր:

Լեւոն Աճեմյանի խոսքով՝ ածխաջուրը փոխարինող էլեմենտներն այսպիսի ճարպերում գտնվում են «ածխաջուր-ածխաջուր» կրկնակի կապի տարբեր բեւեռներում (հենց դա է տրանսկոնֆիգուրացիան): Տրանսճարպերը կարելի է ստանալ արհեստական ճանապարհով՝ հիդրոգենիզացիայի միջոցով, սակայն դրանք կարող են ձեւավորվել նաեւ բնական ճանապարհով՝ որոճող կենդանիների ստամոքսում բակտերիաների կենսագործունեության արդյունքում:

Տրանճարպերով հարուստ են այնպիսի մթերքներ, ինչպիսին են մարգարինը, սփրեդը եւ այլ մթերքներ: Այդպիսի ճարպեր կան նաեւ  կաթի ու տավարի ճարպի մեջ, ինչպես նաեւ մի շարք այլ սննդամթերքներում:

Առաջին անգամ տրանսիզոմերների վնասակարության մասին սկսեցին խոսել դեռեւս 1990-ականներին, երբ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, որ այս ճարպերի չարաշահումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի ավելացմանը: Ավելի ժամանակակից հետազոտությունները եւս խոսում են, որ ճարպերի եւ սրտի կորոնար անոթների իշեմիկ հիվանդության միջեւ կապ գոյություն ունի:

Քանի որ տրանսճարպերը տեսականորեն վտանգավոր են առողջության համար, ԱՀԿ-ն և համաշխարհային փորձագետները խորհուրդ են տալիս բնակչությանը նվազեցնել դրանց օգտագործումը մինչեւ օրական 2-3 գրամ: Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ միան Անգլիայում տրանսճարպերի օգտագործման նվազեցումը մինչեւ 1 տոկոս կարող է կանխարգելել միոկարդի կաթվածի 11 հազար դեպք եւ 700 մահվան ելք: Համաշխարհային փորձագետների վերջին տվյալներով՝ արտադրական տրանսճարպերը անհրաժեշտ է առհասարակ բացառել սննդակարգից:

�х экспертов, промышленные трансжиры необходимо вообще убрать из продуктов питания.