Ամռանը զովացուցիչ ու գազավորված ըմպելիքները հատուկ պահանջարկ ունեն: Գաղտնիք չէ, որ գազավորված ըմպելիքները, որոնք լի են քիմիկատներով, վնասակար են ինքնին, սակայն, պարզվում է, տաք գազավորված ըմպելիքը նույնիսկ ավելի վնասակար է, քան սառը ըմպելիքները:
, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանի խոսքով՝ եթե նույնիսկ գազավորված ըմպելիքներում քիմիկատների մի մբողջ աղյուսակ չլիներ, այլ լիներ միայն շաքարն ու արոմատիզատորները, դրանք միեւնույն է, վնասակար կլինեին առողջության համար, քանի որ շաքարի պարունակությունը դրանցում շատ բարձր է՝ մոտ 60 գրամ կես լիտրի մեջ: Այս շաքարը, մասնագետի խոսքով, արդեն ապահովում է կալորիաների 10 տոկոսը, որոնք անհրաժեշտ են միջին վիճակագրական մարդուն օրվա ընթացքում: Այդ պատճառով այս խմիչքները չարաշահելը, հատկապես եթե սննդակարգը անփոփոխ է մնում, հղի է ավելորդ քաշի ի հայտ գալու վտանգներով, իսկ հետագայում նաեւ ճարպակալմամբ:
Մյուս կողմից՝ գազավորված ըմպելիքներում այսօր օգտագործվում է ոչ միայն շաքարն ու արոմատիզատորները: Շատ հաճախ շաքարը փոխարինում են այլ քիմիական նյութերով, որոնք, իբր, թույլտարվում է օգտագործել դիաբետ ունեցող մարդկանց: Այդպիսի նյութերից մեկը ասպարտամն է՝ այսօր շատ տարածված շաքարը փոխարինող նյութ, որը օգտագործվում է ոչ միայն հյութերում, այլ նաեւ ավելի քան 500 այլ մթերքներում: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ասպրատամը ազդում է օրգանիզմի վրա նույնիսկ ավելի վատ, քան շաքարը: Իսկ, քանի որ այդ նյութը կայուն չէ, մինչեւ 30 տոկոսը տաքանալու դեպքում այն սկսում է վտանգավոր ու թունավոր քիմիկատներ արտանետել:
Հենց այդ պատճառով տաք գազավորված ըմպելիքները այդքան վտանգավոր: Եթե դրանց մեջ ասպարտամ է պարունակվում շաքարի փոխարեն եւ այն սկսում է տաքանալ, դրա արտանետած քիմիկատները կարող են առողջության լուրջ վնաս հասցնել առողջությանը: Հենց այդ պատճառով, եթե մասնագետները խորհուրդ չեն տալիս չարաշահել այդ խմիչքները: Իսկ ավելի լավ է՝ փոխարինել դրանք բնական հյութերով կամ, օրինակ, թանով:






