Շատերը սիրում են խմել ուրբաթ երեկոյան կամ հանգստյան օրերին, սակայն քչերը գիտեն, ինչքան կալորիա է պարունակվում իրենց սիրելի ալկոհոլային խմիչքներում:
Այս հարցի պատասխանը գտնելու համար ստեղծվել է Drinkaware բարեգործական նախագիծը, որը կալորիաների հաշվիչի միջոցով դրանց քանակը որոշելու հնարավորություն է տրամադրում:
Ինչպես նշեց պրոֆեսոր Փոլ Ուոլասը՝ նախագծի բժշկական խորհրդականը, շատերը պատկերացում անգամ չունեն, որ ալկոհոլային խմիչքները երբեմն նույնքան կալորիա են պարունակում, որքան մաքուր ճարպը:
Ահա թե ինչքան կալորիա է պարունակվում խմիչքներում.
- Սիդրի երեք բաժակում պարունակվում է 648 կալորիա: Դա տղամարդու ամենօրյա սննդակարգի 25 եւ կնոջ սննդակարգի 32 տոկոսն է: Նույնքան կալորիա է պարունակվում նաեւ բուրգերներում: Այս կալորիաներից ազատվելու համար Դուք պետք է վազեք 65 րոպե շարունակ:
- Կարմիր գինու երկու փոքր բաժակը իր կալորիականությամբ չի զիջում մեկ մեծ բուրգերի: Եթե բուրգերով ուղեկցեք գինին, Դուք կստանաք 760 կալորիա կանանց ամենօրյա սննդակարգի 38 եւ տղամարդկանց սննդակարգի 30 տոկոսը:
- 2 պինտա գարեջուրը նույնպես հավասար է մեկ մեծ բուրգերին, եւ այս կերպ ստացած կալորիաներից ազատվելու համար Դուք ստիպված կլինեք 36 րոպե անցկացնել մարզասրահում:
Փոլ Ուոլասը հիշեցնում է, որ նիհարել ցանկացողները պետք է հրաժարվեն ալկոհոլից, այլ ոչ թե սննդից:






