Տակնուվրա արված ննջասենյակը ոչ միայն խանգարում է քնել, այլ նաեւ նպաստում սթրեսի մակարդակի բարձրացմանն ու վատթարացնում է մենթալ բնույթի խնդիրները, զգուշացնում են St Lawrence University-ի (Նյու Յորք, ԱՄՆ) գիտնականները:
Նրանց խոսքով՝ այն մարդիկ, որոնք սիրում են հավաքել այն իրերը, որոնք շատերին անպետք կթվային, շատ ավելի հաճախ են բախվում քնի հետ կապված խնդիրներին: Տակնուվրա արված սենյակում բազմաթիվ անպետք իրեր կան, եւ այնտեղ շատ դժվար է քնել: Այդպիսի սենյակներում մարդիկ շատ հաճահ զարթնում են գիշերվա ընթացքում, իսկ ցերեկը հոգնածություն են զգում: Բացի այդ՝ քնի պակասը նվազեցնում է մարդու՝ սթրեսից պաշտպանվելու հավանականությունը, ինչպես նաեւ դանդաղեցնում է կոգնիտիվ գործընթացները:
Հետազտության շրջանակներում գիտնականները հարցում են անցկացրել: Պարզվել է՝ հարցման 198 մասնակից ավելորդ իրերը հավաքելուն հակված չէին, այնինչ 83-ի մոտ այդ հակվածությունը նկատվում էր: Վերջիններիս մոտ քնի հետ կապված խնդիրներն ավելի շատ էին:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել Sleep ամսագրում:






