Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները, որոնք օգտագործվում են մեջքի ցավերը հաղթահարելու համար, կարող են անպտղաբերության պատճառ լինել, զգուշացնում են Բաղդադի համալսարանի իրաքյան գիտնականները:
Նրանց խոսքով՝ դիկլոֆենակ կամ նապրոկսեն դեղորայքի՝ 10 օր շարունակ օգտագործումը խաթարում է օվուլյացիան:
Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, այս դեղորայքներն ընդունող կանանց միայն 6-27 տոկոսի մոտ էր օվուլյացիան ընթանում բնականոն կերպով: Մասնավորապես, դիկլոֆենակ ընդունող կանանց միայն 6.3 տոկոսն էր օվուլյացիա ունենում: Ինչքան երկար ու կանոնավոր էր օգտագործվում դեղորայքը, այդքան ավելի մեծ էր անպտղաբերության զարգացման վտանգը: Բարեբախտաբար, այս ազդեցությունը դառնալի է, եւ խնդիրներից կարելի է ազատվել՝ նշյալ դեղամիջոցներից հրաժարվելով:
Բժիշկները կարծում են, որ այս դեղամիջոցները կարելի հետազոտել նաեւ որպես հակաբեղմնավորիչ միջոցներ: Շատ հավանական է, որ արդեն մոտ ապագայում նոր հակաբեղմնավորիչներ կհայտնվեն՝ մասնավորապես, այսպես կոչված անհապաղ հակաբեղմնավորիչները, որոնք կարող են ստեղծվել վերոնշյալ դեղամիջոցների հիման վրա եւ ավելի անվտանգ կլինեն::
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները առավել հաճախ օգտագործվող դեղորայքն են ամբողջ աշխարհում, ամեն օր դրանք օգտագործում է գրեթե 30 միլիոն մարդ: Եվ քանի որ այս դեղամիջոցները տրամադրվում են առանց դեղատոմսի, վերարտադրողական տարիքի միլիոնավոր կանայք օգտագործում են դրանք մեջքի ցավերի դեմ պայքարելու համար: Այդ դեղամիջոցներից են նուրոֆենը, դիկլոֆենակը, նապրոկսենը եւ նույնիսկ ապիրինը, ինչպես նաեւ մի շարք այլ դեղամիջոցներ:






