Սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում է, հասնելով նորմային, այն ժամանակ, երբ մեր՝ ծխելը թողնելու օրվանից անցնում է 15 տարի, պնդում են Center for Health and Aging at the Washington DC VA Medical Center-ի մասնագետները:
Նրանց անցկացրած հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատեց այն, ինչ բժիշկները վաղուց գիտեին. շատ ժամանակ է պետք օրգանիզմին՝ ծխելու հետեւանքներից ազատվելու եւ հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Սակայն, ինչպես նշում է բժիշկ Ալի Ահմեդը վերոնշյալ կենտրոնից, մոլի ծխողների մոտ այդ ռիսկը պահպանվում է նույնիսկ 15 տարվա ընթացքում:
Բժշկի խոսքով՝ ինչքան շուտ մարդը թողնի ծխելը, այդքան լավ կլինի նրա սրտի համար: Իսկ այմ մարդկանց, որոնք չեն ծխում, բժիշկը խորհուրդ է տալիս երբեք չսկսկել:
Բժիշկ Ահմեդն ու նրա գործընկերները ուսումնասիրել են Cardiovascular Health Study-ի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ներառել է երբեք չծխած 2556 մարդ, ծխող 629 մարդ, ինչպես նաեւ 1297 մարդ, որոնք նախկինում ծխել են, սակայն թողել են ծխելը 15 տարի առաջ: Բոլոր մասնակիցները 65 կամ ավելի տարեկան էին:
13 տարվա ընթացքում հետազոտողները հետեւել են այս մարդկանց առողջությանն ու պարզել, որ չծխողների 21 եւ 15 տարի առաջ ծխելը թողած մարդկանց կրկին 21 տոկոսի մոտ որոշակի ժամանակահատվածի ընթացքում սրտի աշխատանքի հետ խնդիրներ էին օի հայտ գալիս: Սակայն մոլի ծխողների շրջանում սրտի խնդիրներ ունեցողների 30 տոկոս էին կազմում:
Բացի այդ՝ երկու անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ ծխող մարդը կարող է հանկարծամահ լինել այս կամ այն պատճառով: Իսկ ահա ծխելը թողածների մոտ այդ ռիսկը 26 տոկոսով բարձր է՝ չծխողների համեմատ:






