Ալկոհոլից հրաժարվելը կարող է ոչ միայն օգնել նիհարել, այլ բաեւ սովորեցնել մարդուն ավելի առողջ եւ բալանսավորված սննդակարգին: Այս մասին են հայտնում Կորնելի համալսարանի մասնագետները (ԱՄՆ):
Մասնագետների խոսքով՝ գոյություն ունի որոշակի կապ ալկոհոլի օգտագործման եւ սննդակարգային վնասակար սովորությունների, ինչպես նաեւ մի շարք հիվանդությունների՝ օրինակ, ճարպակալման ու դիաբետի զարգացման միջեւ: Բժիշկները կարծում են, որ ալկոհոլի ազդեցության մարդկանց մոտ նվազում է որեւէ կալորիական մթերք ուտելու ցանկությունը:
Այս եզրահանգումները հիմնված են ուղեղի ՄՌՏ-սկանավորմամբ իրականացված փորձարկումների արդյունքների վրա: ՄՌՏ պատկերները ցույց են տալիս, որ այն մարդկամց մոտ, որոնք բարձր կալորիականությամբ մթերքներ են օգտագործում ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են խրախուսման համար: Մի բաժակ ալկոհոլից հետո օգտագործած կալորիական սնունդը ընկալվում է որպես հաճույքի գործոն, որը ընկալվում է շատ ավելի ուժեղ, քան սովորական պայմաններում օգտագործված սնունդը: Դա իր հերթին, ձեւավորում է սովորություն՝ ծանր սննդի նկատմամբ:
Այս ամենի հետեւանք հանդիսացող ավելորդ քաշից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կասեցնել ալկոհոլի օգտագործումը: Իսկ այն մարդիկ, որոնք ցանկանում են նիհարել, պետք է ամբողջապես հրաժարվել ալկոհոլից: Պետք է նաեւ հաշվի առնել այն փաստը, որ ալկոհոլը ինքնին բազմաթիվ կալորիաներ է պարունակում:






