Ինչպես նշեցին Turku University Hospital-ի գիտնականների վերջին հետազոտությունները, որոշ դեպքերում բորբոքված կույրաղիքը հեշտությամբ կարելի է բուժել հակաբիոտիկների միջոցով՝ առանց վիրահատության անհրաժեշտության:

Ինչպես բացատրեց Քլիվլենդի կլինիկայի վիրաբույժ Մեթյու Կրոխը, դա հնարավոր է, օրինակ, այն դեպքերում, երբ կույրաղիքն այտուցվել է, սակայն պատռում տեղի չի ունեցել: Եթե այդպիսի կույրաղիքը չբուժել, խնդիրը, հավանաբար, ժամանակի ընթացքում էլ ավելի կխորանա, այդ պատճառով շատ վիրաբույժներ շտապում են հեռացնել կույրաղիքը բորբոքումից հետո 24 ժամվա ընթացքում:

Վերոնշյալ հետազոտության ընթացքում Turku University Hospital-ի գիտնականները կույրաղիքի թեթեւ բորբոքմամբ 530 կամավորների բաժանել են երկու խմբի: Առաջին խւոմբը բուժվում էր հակաբիոտիկներով, իսկ երկրորդ խումբը՝ վիրահատության միջոցով: Այնուհետեւ գիտնականները մեկ տարվա ընթացքում հետեւել են այս մարդկանց առողջությանը: Պարզվեց, որ հակաբիոտիկներ ընդունող մարդկանց 72 տոկոսը այնուհետեւ կույրաղիքի հեռացման կարիք չունեին:

Այս հետազոտությունը, Մեթյու Կրոխի խոսքերով, ցույց է տալիս, որ վիրահատությունը ոչ միշտ է պետք:

Ահա կույրաղիքի բորբոքման ախտանշանները.

  • Ցավեր որովայնի շրջանում, որոնց սովորաբար սկվում են պորտի շրջանում եւ տարածվում դեպի որովայնի նեքեւի աջ հատված
  • Սրտխառնոց ու փսխում
  • Ախորժակի կորուստ
  • Ջերմություն
  • Փորլուծություն (առաջին մի քանի օրերից հետո)
  • Ցավեր միզելու ժամանակ