Նոր այս սարքավորումը, որը հագեցնում է վերքը թթվածնով, այժմ գտնվում է փորձարկման փուլում: Նշենք, որ ոտնաթաթի վերքերը դիաբետն ուղեկցող ամենահաճախ հանդիպող խնդիրն են:
Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ հաճախ բաց վերքեր են ի հայտ գալիս, որոնք չեն անցնում արյան ոչ բավարար շրջանառության հետեւանքով՝ վատթարացնելով պացիենտի ընդհանուր ինքնազգացողությունը: Արյան խաթարված շրջանառության հետեւանքով թթվածինը վերքին չի մատակարարվում, իսկ թթվածինը հենց այն գործոնն է, որը նպաստում է վերքերի ապաքինմանը, քանի որ խթանում է արյունատար անոթների ձեւավորումը եւ կոլագեն սպիտակուցի մակարդակի աճը: Վերջինս հենց պնդացնում է մաշկը:
Եթե դիաբետ ունեցող մարդը չբուժի վերքերը, կարող է վարակում ի հայտ գալ, որն էլ հանգեցնում է վերջույթի անդամահատմանը: Մյուս կողմից՝ դիաբետով տառապողների դեպքում վերքի ապաքինման համար պահանջվող ժամանակը ընդհանուր դեպքերի 1/3 դեպքում երկու կամ ավելի ժամանակ է պահանջում:
Բրիտանական գիտնականների կողմից մշակած այս նոր սարքավորումը հիմնված է հիպերբարիկ թերապիայի վրա, որն արդեն վաղուց կիրառվում է դայվերների բուժման համար: Սարքավորումը, որը կրում են ազդրի վրա, օդից ստացած թթվածնով հագեցնում է վերքը հատուկ խողովակի միջոցով:
Այս պահին Մեծ Բրիտանիայում ընթանում են այս սարքավորման փորձարկումները: Մոտ ապագայում սպասվում են սարքավորման ավելի լայնամասշտաբ փորձարկումներ:






