Ռեւմատոիդ արթրիտի բուժման համար օգտագործվող դեղորայքը կարող է արդյունավետ լինել նաեւ վիտիլիգոյի բուժման դեպքում, նշում են Յելի համալսարանի գիտնականները:
Փորձարկման ընթացքում դեմքի, ձեռքերի ու մարմնի վրա սպիտակ բծեր ունեցող 53-ամյա կինը տոֆացինիտիբ (յակվինուս) դեղորայքն է ընդունել 5 ամսվա ընթացքում: Առաջին երկու ամսվա ընթացքում սպիտակ բծերը մեղմվեցին, իսկ եւս երեք ամիս անց վիլիգոյի բոլոր ախտանշանները վերացան, նրա մարմնի վրա միայն փոքրիկ սպիտակ կետեր մնացին, իսկ ձեռքերն ու դեմքը ամբողջությամբ մաքրվեցին: Ընդ որում, ինչպես հայտնում են JAMA Dermatology ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակները, ոչ մի բացասական ազդեցություն այս դեղորայքը չունի:
«Չնայած նրան, որ սա ընդամենը մեկ դեպք է, մենք վիտիլիգոյի արդյունավետ բուժում ենք ակնկալում նաեւ այլ հիվանդների դեպքում, քանի որ գիտությունը այս հիվանդության ու դեղորայքի աշխատանքի մեխանիզմների ճիշտ ընկալում ունի, - նշում է Յելի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Բրեթ Կինգը, - սա առաջին դեպքն է, եւ այն ցույց է տալիս, որ հասարակ դեղամիջոցը կարող է հեղափոխություն անել տհաճ հիվանդության բուժման գործում: Մենք քայլ առաջ արեցին՝ վիտիլիգոյով տառապողներին օգնելու հարցում»:
Բժիշկ Քինգը այժմ հույս ունի այս դեղամիջոցի ավելի լյան կլինիկական փորձարկումներ իրականացնել:
Մաշկի պիգմենտացման խնդիրները, որոնք հայտնի են որպես վիտիլիգո, աշխարհում բավականին շատ մարդկանց մոտ է հանդիպում: Ասում են, որ դրանով տառապում նաեւ Մայքլ Ջեքսոնը:






