Մաշկի քաղցկեղի բուժման դեպքում օգտագործվող միջոցը կարող է օգտագործվել որպես ծերացման գործընթացները դանդաղեցնող արդյունավետ միջոց: Այժմ այդ միջոցը փորձարկվել է դրոզոֆիլ ճանճերի վրա: Գիտնականները, սակայն, համոզված են, որ այն արդյունավետ կլինի նաեւ մարդկանց դեպքում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հետազոտությունների ընթացքում պարզել են, որ դեղորայքը թույլ է տալիս դրոզոֆիլ ճանճերին ապրել 12 տոկոսով ավելի երկար՝ կյանքի միջին տեւողության համեմատ: Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքը նկատելի առաջընթաց կարող է ապահովել տարիքային գործընթացները կանխող թերապիայի մշակման գործում:

Տրամետենիբն ազդում է բջջային սպեցիֆիկ գործընթացների, ինչպես նաեւ Ras սպիտակուցի բիոսինթեզի վրա, ինչը, հավանաբար, դանդաղեցնում է տարիքային գործընթացների զարգացումը եւ դրանց հետ կապված մահը:

«Փորձարկումների արդյունքում մենք կարողացանք ազդել երկարակեցության վրա ինչպես քաղցկեղի դեմ դեղորայքի միջոցով, այնպես էլ գենետիկական մակարդակով՝ Ras սպիտակուզի սինթեզի վրա ազդելու միջոցով, ինչը մեզ առաջին ապացույցներն է տալիս այն բանի, որ այս դեղորայքը հակատարիքային ազդեցություն ունի, - նշել է հետազոտության հեղինակ Էեթի Սլաքը, - ա սպիսով մենք առաջընթաց ենք գրանցում ծարցման գործընթացները կանխարգելող թերապիայի զարգացման գործում»:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Cell ամսագրում: