Մի խումբ գիտնականներ՝ Սթենֆորդի ու Տոկիոյի համալսարանների պրոֆեսոր Խիրոմիցու Նակաուտիի գլխավորությամբ, օգոսոտոսին կսկսի ինդուցված բջիջների օգտագործման միջոցով խոզի մարմնում մարդու օրգաններ աճեցնելու փորձարկումները: Հաջողության դեպքում այս տեխնոլոգիայի կիրառումը հնարավոր կդառնա արդեն 10-15 տարի հետո:  

Փորձարկման ընթացքում գիտնականները կմոդիֆիկացնեն խոզի բեղմնավորված ձվաբջիջն այնպես, որ կենդանին ապագայում ենթաստամոքսային գեղձ չունենա: Դրանից հետո հասուն կենդանու արգանդ կներարկվի սաղմը, իսկ այս ամենն էլ կուղեկցվի ինդուցված ցողունային բջիջների կիրառմամբ: Ենթադրվում է, որ դրանք կադապտացվեն խոզի օրգանիզմին, ինչն էլ կհանգեցնի ենթաստամոքսային գեղձի զարգացմանը:

Ենթադրվում է, որ նույնիսկ փորձարկման դրական արդյունքների դեպքում այս տեխնոլոգիան օրգանի ամբողջական փոխպատվաստման համար օգտագործել չի ստացվի:

Փորձարկման ընթացքում նաեւ մարդու կյարդ ստեղծելու փորձ կձեռնարկվի, ինչը կարող է քաղցկեղի բուժման նոր միջոց ստեղծել: Աճեցված օրգանների վրա գիտնականները պլանավորում են նաեւ դեղամիջոցների նոր տեսակներ փորձարկել:

Նշվում է, որ Ճապոնիայի օրենսդրությունը արգելում է մարդու օրգանների ու բջիջների աճեցման փորձարկումներ իրականացնել: Այս արգելքը վերաբերվում է նաեւ Նակաուտիի հետազոտություններին, այդ պատճառով դրանք կիրականացվեն Սթենֆորդում: