Գրեյփֆրուտի հյութի մեկ բաժակը կարող է օգնել պահպանել սրտի առողջությունը ու բարելավ արյան շրջանառությունը: Այս մասին են հայտնում American Journal of Clinical Nutrition ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները:
Գիտնականները պարզել են, որ ցիտրուսները մեծ քանակությամբ ֆլավոններ են պարունակում՝ քիմիական նյութեր, որոնք կարող են կանխարգելել սիրտ-անոթյաին համակարգի խնդիրները: Հենց դրանով է, հավանաբար, պայմանավորված գրեյփֆրուտի՝ դրական ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա:
Սրտի համար գրեյփֆրուտի օգտակարությունը ապացուցելու համար French National Institute for Agricultural Research-ի գիտնականները 50-65 տարեկան 48 առողջ կանանց մասնակցությամբ փորձարկում է իրականացրել: Կանանց մի մասը գրեյփֆրուտի հյութ էր խմում, իսկ մնացածները՝ արտաքնապես վերջինիս նմանվող հյութ, որում, սակայն, ֆլավանոններ չկային:
Վեց ամիս անց պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով գրեյպֆրուտի հյութ էին խմում, նկատելիորեն բարելավեցին իրենց անոթների վիճակը: Դրանք ավելի էլաստիկ դարձան, արյունը դրանցով ավելի հեշտ էր հասնում սրտին: Իսկ ահա պալցեբո օգտագործածների մոտ փոփոխություններ չարձանագրվեցին:
Հիշեցնենք, որ սիրտ-անոթային հիվանդությունները մահացության հիմնական պատճառներից են ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում: Համարվում է, որ ամեն վեցերորդ տղամարդը և ամեն տասերորդ կինն ամբողջ աշխարհում մահանում են հենց սրտի հիվանդությունների պատճառով:






