Վիտամին C-ն նվազեցնում է սիրտ-անոթային խնդիրների զարգացման հավանականությունը: Այս մասին են վկայում Կոպենգագենի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունը:

Ինչպես նշեց բժիշկ Կամիլա Կոբուլեցկին վերոնշյալ համալսարանից, հետազոտությունը ցույց տվեց, որ այն մարդիկ, որոնք շատ միրգ ու բանջարեղեն են ուտում, եւ, հետեւաբար, շատ վիտամին C ստանում, տասնհինգ տոկոսով ավելի քիչ են հակված սիրտ-անոթային խնդիրներ ձեռք բերելուն, իսկ վաղաժամ մահվան հավանականությունը նրանց մոտ քսան տոկոսով պակաս է` այն մարդկանց համեմատ, ովքեր այս մթերքները գրեթե չեն օգտագործում:

Դրանում համոզվելու համար գիտնականները տաս հազար դանիացիների մասնակցությամբ հետազոտություն են իրականացրել: Բժիշկները հավաքել են կամավորների սննդակարգին եւ նույնիսկ ԴՆԹ-ին վերաբերվող ողջ տվյալները: Պարզվեց, որ վիտամին C-ն թույլ է տալիս միակցող հյուսվածքներ ձեւավորել եւ մեծ դեր է խաղում օրգանների ֆունկցիաների պահպանման գործում:

Դանիացի գիտնականների խոսքով` շատ դրական երեւույթ է սննդակարգում շատ միրգ ու բանջարեղեն ընդգրկելը: Կարելի է, իհարկե, նաեւ սննդային հավելումներ օգտագործել, սակայն առողջ սնունդը, բժիշկների խոսքով, ավելի օգտակար են, քան արհեստական վիտամինները:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել American Journal of Clinical Nutrition ամսագրում: