Շատ մարդիկ այսօր հրաժարվում են մսից ու դառնում բուսակեր: Սակայն սպիտակուցը, որն անհրաժեշտ է առողջության համար, կարելի է ստանալ նաեւ բուսական մթերքներից: Ահա սպիտակուցների բուսական մի քանի աղբյուր:
Կաթնամթերք
Կաթնամթերքը սպիտակուցի հիանալի աղբյուր է: Այդ պատճառով, եթե Դուք չեք բացառել այն սննդակարգից, անպայման օգտագործեք պանիր ու յոգուրտ: Դրանք, ի դեպ, հարուստ են ոչ միայն սպիտակուցներով, այլ նաեւ կալցիումով:
Լոբազգիներ
Այս մթերքը համարվում սպիտակուցի հիանալի աղբյուր: Օրինակ, մեկ բաժակ սիսեռի մեջ պարունակվում է մոտ 10 գրամ սպիտակուց՝ նույնքան, որքան մեկ բաժակ կաթի մեջ:
Կինոա
Կինոան բացառիկ մթերք է, որի մեկ բաժակում մոտ 8 գրամ սպիտակուց է պարունակվում, ինչպես նաեւ մեր օրգանիզմի անհրաժեշտ բոլոր 9 ամինաթթուները: Կինոան կարելի է ավելացնել ապուրի մեջ, ինչպես նաւ օգտագործել նախաճաշելիս:
Տոֆու ու տեմպե
Սոյայից պատրաստված մթերքները սպիտակուցի հիանալի աղբյուր են: Օրինակ, տեմպեն ու տոֆուն պարունակում են համապատասխանաբար 15 ու 20 գրամ սպիտակուց մեկ բաժակում:
Կանեփ
Կանեփի հատիկներում պարունակվում են մեր օրգանիզմին անհրաժեշտ բոլոր 9 ամինաթթուները՝ մագնիում, երկաթ, կալցիում: Այս հատիկները նաեւ Օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են, ինչեւ եւս շատ օգտակար է օրգանիզմի համար:






