Օրգանիզմում երկաթի պակասը վատթարացնում է թոքերի քրոնիկ հիվանդությունները՝ օրինակ, էմֆիզեման ու բրոնխիտը: Այս մասին են հայտնում Օկսֆորդի համալսարանի գիտնականները:

Նրանք պատրաստվում են հետազոտություն սկսել, որը կպարզի, կբարելավեն արդյոք թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց առողջական վիճակը երկաթ պարունակող նյութի ներարկումները: Այս հետազոտությունը որոշեցին անցկացնել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ թոքերի քրոնիմ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապող ամեն 5-րդ մարդը տառապում է նաեւ երկաթի դեֆիցիտով: Իսկ այդ դեֆիցիտը, իր հերթին, արյան մեջ թթվածնի մակարդակի նվազման պատճառ է դառնում, որն էլ հանգեցնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում ի հայտ եկող բարդացումների, բորբոքումների եւ մի շարք այլ խնդիրների:

Հետազոտության շրջանակներում թոքերի տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ երկաթի կանոնավոր ներարկումներ են ստանալու, իսկ գիտնականներն էլ հետեւելու են նրան առողջական վիճակին:

«Երբ մարդիկ լսում են երկաթի պակասի մասին, ապա մտածում են միայն անեմիայի մասին, - նշում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Պիտեր Ռոբինսը, - իրականում երկաթն անհրաժեշտ է օրգանիզմում ընթացող շատ այլ պրոցեսների համար: Մենք զարմացած էինք՝ տեսնելով, ինչքան են տարվերվում երկաթի դեֆիցիտ ունեցող տարբեր մարդկանց արյան թթվածնի մակարդակները: Արյան մեջ թթվածնի պարունակության մակարդակը կյանքի տեւողության կանխորոշման հիմնական գործոններից թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեպքում, այդ պատճառով մեր հետազոտությունը շատ կարեւոր է բազմաթիվ մարդկանց կյանքի համար»: