Մազաթափության հիմնական պատճառը ոչ բալանսավորված սննդակարգն է, պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ սննդակարգում սպիտակուցների պակասը կամ դրանց ոչ ճիշտ յուրացումը կարող են մազաթափության հանգեցնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում: Ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, դժվար չէ համոզվել նրանում, որ մազաթափության պատճառը հենց սպիտակուցային դիսբալանսն է:

«Մազերը դառնում են բարակ ու փխրուն, իսկ մարդը հաճախակի է մրսածություն ունենում եւ տառապում է դեպրեսիայով կամ քրոնիկ հոգնածությամբ», - հենց այսպես է դրսեւորվում սպիտակուցների պակասը, պնդում են մասնագետները:

Համալսարանի ներկայացուցիչները պնդում են, որ սպիտակուցը առողջ ու ամուր մազերը սնուցող հիմնական գործոնն է, քանի որ վերջիններս բաղկացած են սպիտակուցային միացություններից: Բացի այդ՝ սպիտակուցները անհրաժեշտ են օրգանիզմում նյութափոխանակման շատ գործընթացների՝ մասնավորապես, մկանների աճի համար:

 «Հղի կանայք, բուսակերները եւ այն մարդիկ, որոնք զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով, մեծ քանակությամբ սպիտակուցի կարիք ունեն՝ մազերը պահպանելու համար», - նշեցին մասնագետները:

Նրանց խոսքով՝ բարձրորակ սպիտակուցներ կարելի է ստանալ ինչպես կենդանիներից, այնպես էլ բուսական մթերքներից: Սպիտակուցների առավել տարածված աղբյուր է միսը, կաթնամթերքը, ընկուզեղենը եւ այլն: