Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս պատրաստի թխվածքի փոխարեն տանակն թխվածք օգտագործել: Որոշակի իմաստով տնական թխվածքը, իհարկե, ավելի լավն է, քան խանութում վաճառվողը, սակայն եւս որոշակի ռիսկեր է պարունակում: Մասնավորապես, գերմանացի գիտնականները զգուշացնում են, որ տնական թխվածքը կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Բանն այն է, որ ալյուրից պատրաստված թխվածքը, գիտնականների խոսքով, կարող է քաղկցեղային ներուժի միացությունների գոյացման պատճառ դառնալ:

«Թխվածք պատրաստելիս ակրիլամիդ է ձեւավորվում, որը կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը», - ընդգծեց Լաուրա Գրոսը Բեռլինի սպառողների ընկերությունից:

Ինչպես նշում են մասնագետները, ակրիլամիդը  կողմնակի նյութ է, որը ձեւավորվում է թխելու կամ տապակելու ընթացքում: Ակրիլամիդը պարունակվում է չիպսերում, ինչպես նաեւ բոլոր թխված ու տապակած մթերքներում՝ ներառյալ թխվածքեղենն ու հացը:

Այդ պատճառով, տնական թխվածք պատրաստելիս պետք է հետեւել որոշակի կանոնների, որոնք թույլ կտան նվազեցնել այս նյութի քանակը: Առաջին հերթին բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել այս վնասակար նյութի քանակը:

«Միկրոալիքային վառարանի համար մաքսիմալ թույլատրելի ջերմաստիճանը կազմում է 120 աստիճան: Կարտոֆիլը տապակելուց առաջ պետք է թրջել գոնե մեկ ժամ, իսկ թխվածքի վրա ձեթ չքսել», - նշում է փորձագետ Լաուրա Գրոսը: