«Կանգնած» ապրելակերպը նույնքան վնասակար է մարդու համար, որքան նստակյաց ապրելակերպը, պնդում են ETH Zurich-ի գիտնականները: Երկար կանգնած մնալը կարող է հանգեցնել մեջքի ու մկանային ցավերին:  

Նրանց խոսքով՝ շատերը գիտեն, ինչքան վտանգավոր է նստած ապրելակերպը, որը ավելի հավանական է դարձնում ճարպակալման, քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Սակայն երկար կանգնելը եւս անվտանգ չէ: Գիտնականները պարզել են, որ հոդերում ու ոտնաթաթերում ցավի կարճատեւ էֆեկտից զատ, երկարատեւ կանգնելը հանգեցնում է քրոնիկ ցավերին: Ընդ որում՝ աշխարհի աշխատակիցների կեսը օրվա 75 տոկոսը կագնած է աշխատում:

«Ոսկրամկանային փոփոխությունները, որոնք կապված են երկարատեւ կագնելու հետ, կարող են վտանգել մարդու առողջությունը, - նշում է հետազոտության հեղինակ Մարիա Գարբիելա Գարսիան, - երկարատեւ մկանային հոգնածությունը, որը հետեւանք է երկարատեւ կանգնած մնալու, առայժմ պատշաճ ուշադրության չի արժանացել գիտնականների կողմից»:

Փորձարկման ընթացքում բժիշկ Գարսիան խնդրել է կամավորներին կանգնած մնալ հինգ ժամ շարունակ, սակայն նրանք ընդմիջվում էին՝ 30 րոպեանոց ճաշի համար: Միջինում կամավորները հոգնածություն էին զգում մոտավորապես 30 րոպե հինգ ժամ կանգնելուց հետո: Սակայն պարզվեց, որ նրանց մարմիններին կես ժամից ավել էր պետք հանգստանալու համար: