Ճարպակալմամբ տառապողները դժվար թե երբևէ կարողանան հասնել նորմալ քաշի ու պահպանել այն, կարծում են Մեծ Բրիտանիայի թագավորական քոլեջի մասնագետները:
Սովորաբար մասնագետները ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս նվազեցնել այն 5-10 տոկոսով: Սակայն բրիտանացի մասնագետները պարզել են, որ հասնել այս նպատակին հնարավոր է միայն 12 տղամարդկանցից մեկին և 10 կանանցից մեկին: Սակայն զանգվածի 5 տոկոսը կորցրած մարդկանց գրեթե կեսը կրկին վերականգնում են նախկին քաշը երկու տարվա ընթացքում, իսկ 78 տոկոսը՝ 5 տարվա ընթացքում:
Գիտնականների խոսքով՝ 250 տղամարդկանցից միայն մեկը և 124 կանանցից միայն մեկը կարող են վերականգնել մարմնի նորմալ զանգվածը: Ինչ վերաբերվում է մորբիդային ճարպակալմանը, ապա այս դեպքում նիհարելու շանսերն էլ ավելի փոքր են 1290 տղամարդկանցից միայն մեկը կարող է նիհարել, և 677 կանանցից միայն մեկը: Իհարկե, խոսքոը գնում է նիհարելու բնական մեթոդների մասին, որոնք վիրաբուժություն չեն ենթադրում:
Հետազոտության արդյունքները, որոնք լույս են տեսել American Journal of Public Health-ում. Թույլ են տալիս ենթադրել որ ավելորդ քաշի դեմ պայքարի՝ այսօր գոյություն ունեցող ծրագրերը, որոնք ֆիքսված են դիետայի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա, արդյունավետ չեն ճարպակալման զոհերի համար: Եվ միակ ելքն այստեղ վիրաբուժական միջամտությունն է՝ գաստրոշունտավորումը, որի ընթացքում բժիշկները կարում են պացիենտի ստամոքսի մի մասը: Այս վիրահատությունն անցած մարդկանց մեծ մասը իսկապես նիհարում է, սակայն վիրահատությունից հետո սրվում է ավելորդ մաշկի կոսմետիկական բնույթի խնդիրը:






