Գերմանացի գիտնականներին հաջողվեց հաստատել ալկոհոլի օգտագործման ու ժամանակից շուտ ծերանալու միջեւ եղած կապը: Նրանց խոսքով՝ ալկոհոլը ազդում է ծերանալու կենսաբանական մեխանիզմների վրա, ընդ որում՝ գեների մակարդակով:
«Ալկոհոլի չարաշահումը ոչ միայն նպաստում է քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը, այլ նաեւ արագացնում ծերանալու գործընթացը», - եզրահանգում են Մանհեյմի անվան համալսարանի մասնագետները:
Գիտնականները պարզել են, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը ազդում է մարդու արտաքինի ու քրոմոսոմների վիճակի վրա:
Հետազոտությանը մասնակցել է 160 մարդ, որոնց կեսը կանոնավոր կերպով ալկոհոլ էր օգտագործում: Մյուս մասն էլ կազմել էին այն մասնակիցները, որոնք շատ հազվադեպ ու քիչ են ալկոհոլ խմում:
«Նրանց քրոմոսոմների անալիզը ցույց է տալիս այդ ուղիղ կապը, առաջին խմբում քրոմոսոմները երկու անգամ կարճ էին», - բացատրում են մասնագետները:






