Բժիշկները հաճախ են խոսում այն խնդիրների մասին, որոնք կարող են զարգանալ քաղցր գազավորված ըմպելիքների, ինչպես օրինակ՝ Coca-Cola-ի օգտագործումից հետո, բայց քչերն են պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում մի թիթեղյա տարայի չափով կոլա խմելուց հետո։ Դեղագետ Նիրաժ Նայքը բացատրում է, թե գազավորված ըմպելիքներն ինչպես են ազդում օրգանիզմի վրա․
Առաջին 10 րոպե
Օրգանիզմ է ընկնում 10 գդալ շաքար։ Դա շաքարի առավելագույն քանակն է, որը կարելի է ընդունել մեկ օրվա ընթացքում։ Շաքարի նման քանակ ընդունելուց հետո մենք սրտխառնոց և փսխումներ չենք ունենում այն պատճառով միայն, որ նման ըմպելիքներում առկա ֆոսֆորային թթուն չեզոքացնում է քաղցր համը և այն պակաս հագեցնող է դարձնում։
20 րոպե
Արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է, և օրգանիզմը սկսում է ինսուլին արտադրել։ Լյարդն անմիջապես միանում է գործընթացին և սկսում է ստացված ամբողջ շաքարը ճարպի վերածել։
40 րոպե
Օրգանիզմն արդեն ներծծել է կոֆեինը, և կարող է զգալ նրա ազդեցությունը․ բիբերը լայնանում են, ճնշումը բարձրանում է։ Ուղեղում ադենոզինի ռեցեպտորներն արգելափակվում են, և քնատությունն անցնում է։
45 րոպե
Օրգանիզմում սկսում է դոպամին արտադրվել, ուղեղում խթանվում են հաճույքի կենտրոնները։ Հերոինը ճիշտ նույն կերպ է ազդում մեզ վրա։
60 րոպե
Ֆոսֆորաթթուն աղիքներում իրար է կապում կալցիումի, մագնիումի և ցինկի մոլեկուլները։ Արհեստական արոմատիզատորները մեզի հետ միասին շատ կալցիում են դուրս բերում օրգանիզմից։
Դրանից հետո․․․
Կոֆեինը ազդում է միզամուղի նման, դրա համար էլ շատ շուտով զուգարան գնալու ցանկություն է առաջանում։ Մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև օրգանիզմին և ոսկորներին անհրաժեշտ շատ նյութեր (նույն կալցիումը, մագնիումը, ցինկը և շատ այլ նյութեր):
Վերջում տեղի է ունենում էներգետիկ վերելք, և երբ արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, մարդը ապատիա և հոգնածություն է զգում։






