Շատ մարդկանց մոտ արեւը նույնանում է միայն բացասականի հետ. արեւից մաշկն ավելի արագ է ծերանում, նաեւ՝ նկատելիորեն մեծանում է մաշկի քաղցկեղի, մելանոմայի զարգացման վտանգը։ Բայց մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանը պնդում է, որ արեւը ոչ միշտ է վնասակար, եւ ճիշտ չէ մտածել, որ նրանում ոչ մի լավ բան չկա։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հյուսիսային երկրներում այն եղանակին, երբ արեւ քիչ կա, մեծանում է ինքնասպանությունների թիվը։ Հարցն այն է, որ արեւային օրերին մարդու օրգանիզմում էնդորֆիններ են սինթեզվում, որոնք բավարարվածության զգացողություն են առաջացնում, բաձրացնում են տրամադրությունը եւ թույլ չեն տալիս, որ մարդու մոտ դեպրեսիա զարգանա։

Արեւը նաեւ նպաստում է մաշկի տակ D վիտամինի սինթեզին, իսկ այդ վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին եւ օգնում է յուրացնել կալցիումը, հետեւաբար՝ ամրացնում է ոսկորները։ Հենց դրա համար էլ նորածիններին հաճախ արեւային լոգանքներ են նշանակում։

Արժե նաեւ նշել, որ շատ հետազոտություններ իրոք հաստատել են, որ արեւայրուքը ծերացնում է մաշկը եւ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը։ Դրա համար էլ արժե զգուշանալ արեւի անմիջական ճառագայթներից եւ արեւայրուքից։

Ինչպես նշել է Կարեն Վարդանյանը, ամեն ինչ լավ է եւ օգտակար չափի մեջ, եւ դա վերաբերում է նաեւ արեւին։ Եթե այնուամենայնիվ որոշել եք արեւայրուք ընդունել, կարդացեք այն 10-ը խորհուրդը, որոնք կօգնեն այդ գործընթացը պակաս վտանգավոր դարձնել։