Նիհարելու ջանքերը երբեմն ուղեկցվում են թուլության մի քանի րոպեով,որոնցից շատերը պայմանավորված են հոգնալությամբ եւ քաշ կորցնելու վաղ փուլերում հիասթափության հետ:
Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է տրվեք գայթակղությանը եւ կրուասան կամ բուլկի ուտեք: Կա ցանկ, կազմված հինգ նախուտեստներից, որոնք կարող են ձեզ էներգիայի լիցքեր հաղորդել՝ չընդհատելով կալորիաներ կորցնելու ձեր ջանքերը, տեղեկացնում Newsmax Health-ը։
Մուգ շոկոլադ
Եթե դուք կարող եք բավարարվել 1-2 խորանարդիկով (10գր քիչ), որովայնի շրջագծի համար այդքան տանջվելու կարիք չկա, հատկապես եթե դուք մուգ շոկոլադ եք ընտրել կակաոյի մոտավորապես 70% պարունակությամբ:
Ֆլավոնոիդներով եւ մագնեզիումով հարուստ մուգ շոկոլադը կարող է ապահովել այդքան անհրաժշետ էներգիան եւ ցանկալի հաճույքը: Ֆրանսիացի դիետոլոգ Ժան-Միշել Կոենը մուգ շոկոլադ է խորհուրդ տալիս, բայց պետք է սահմանափակել կալորիաների քանակը օրվա մնացած ժամանակահատվածում: Նա խորհուրդ է տալս ուտել մեկ խորանարդ շոկոլադ մի փոքր հացի հետ:
Մի փոքր գետնանուշի կարագ
Սննդի խորհրդատու Շարլոտտ Դեբուգին պնդում է, որ ոչ մի պատճառ չկա քաշի իջեցման ծրագրում գետնանուշի կարագից խուսափելու համար: Այն հիմնականում պարունակում է չհագեցած «լավ» ճարպեր, որոնց պահանջն ունի մեր օրգանիզմը, երբ նպատակը քաշի անկումն է:
Բրնձե տորթ՝ ոչ յուղոտ հալած պանրով
Մինչեւ սննդի հաջորդ ընդունումը դիմանալու համար՝ ձեզ սպիտակուց եւ մի քանի թեյի գդալ ցածրճարպային հալած պանիր է անհրաժեշտ, որոնք կապահովեն անհրաժեշտ քանակությունը կեսօրին կամ նախաճաշի ժամանակ:
Մի բուռ հատապտուղներ
Շաքարի ցածր պարունակությամբ ազնվամորին, հապալասը, ելակն ու մոշը հակաօքսիդանտների, վիտամինների եւ բջջանքի հետ համատեղ ունեն քաղցր համ, որը դուք այդքան ցանկանում եք:
Ցիտրուսներ
Քաղցրի ցանկությունը հագեցնելու համար ընտրեք նարինջ, կես թուրինջ, մի քանի կլեմենտին: Ի լրումն շաքարի ընդունելի պարունակությանը, ցիտրուսները բովանդակում են նաեւ վիտամին С եւ բջջանք:






