Microsoft ընկերության համահիմնադիր Բիլլ Գեյթսը 120 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան Editas սթարտապի մեջ, որը ԴՆԹ-ի խմբագրման տեխնոլոգիաներ է մշակում։
Սթարտապի հաշվին գումարները կփոխանցի Բորիս Նիկոլիչի կողմից վերջերս գրանցված bng0 ընկերությունը, Նիկոլիչը նախկինում Բիլլ եւ Մելինդա Գեյթսեր հիմնադրամի գիտության գծով խորհրդականն էր։ Editas-ը եւ Microsoft-ը Forbes-ին հաստատել են, որ Գեյթսը միացել է ներդրողների bng0 խմբին։
Editas-ն աշխատում է մի տեխնոլոգիայի վրա, որը հնարավորություն կտա «կտրել » ԴՆԹ-ի թերություն պարունակող հատվածները եւ դրանք «փոխարինել» ճիշտ հատվածներով։ Դա հնարավոր է դարձել չորս տարի առաջ հայտնաբերված CRISPR-Cas9 սպիտակուցի միջոցով, որը բջիջը պաշտպանում է գենետիկական օտարածին տարրերից։
Editas-ի տեխնոլոգիան ենթադրում է, որ հիվանդի մարմնից կարելի է վերցնել մի բջիջ, «խմբագրել»՝ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելով, իսկ հետո դա նորից տեղը դնել։ Այդ եղանակով գործարկվում է ներսից բուժման եղանակը։ Այդժմ նախագիծը գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում եւ հեղինակների խոսքով, մինչեւ գործնական կիրառությունը դեռ շատ կա, բայց նրանք արդեն դիմել են արտոնագիր ստանալու համար։
2015-ի մայիսին Editas-ը համաձայնագիր է կնքել Juno Therapeutics ընկերության հետ, որը քաղցկեղի բուժման բջջային թերապիայի մշակման ոլորտի առաջատարն է։ Գործարքը Editas-ին բերել է 25 միլիոն դոլարի ուղղակի ներդրում եւ եւս 22 միլիոն հետազոտությունները շարունակելու համար։ Մինչ այդ, Editas-ն արդեն կարողացել էր 43 միլիոն ներգրավել Third Rock Ventures-ի Polaris Ventures-ի եւ Flagship Ventures-ի ֆոնդերից։
Editas Medicine բժշկական ընկերությունը հիմնադրվել է Քեմբրիջում՝ Մասաչուսեցի նահանգ, 2013 թվականին։






