Որքան ավելի է հիվանդը բուժօգնության կարիք զգում, այնքան ավելի հակված է իր բժշկին նայելու որպես հույզեր ու անձնական կյանք չունեցող մեկին: Միաժամանակ այդ հիվանդները բժիշկներից ակնկալում են, որ նրանք հասկանան իրենց հույզերն ու անձնական փորձը: Այդ մասին է վկայում  Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը, որի հեղինակները մի շարք հարցումներ են անցկացրել հիվանդների շրջանում բժիշկներին ընկալելու նրան եղանակների վերաբերյալ: 

Հետազոտությունը կազմված է եղել վեց դրվագից, որոնցում ստուգվել են հիպոթեզներ այն մասին, թե օգնության կարիք ունենալն ինչպես է կապված բժշկին ընկալելու  եղանակի հետ:  Նկատել են, որ այն իրավիճակում, երբ մարդն օգնության կարիք ունի (այսինքն նրան արդեն ինչ-որ բան պատահել է), նա բժշկին չի դիտարկում որպես հույզեր և ապրումներ ունեցող մարդու:  Ընդ որում, հիվանդները բժիշկներից ակնկալում են իրենց ապրումներին և կենսագրական մանրամասներին անձնական մասնակցություն: 

Որոշ դրվագներում փորձարկվողների մի մասին համոզում էին, որ իրենց անհրաժեշտ է բժշկի դիմել, այլ դրվագներում հերթի կանգնած հիվանդների պատասխանները համեմատել են սրճարանում նստածների պատասխաններիր հետ: Ամեն տեղ բժիշկներին տրվող գնահատականը տարբերվել է` կախված նրանից, թե արդյոք մարդն այդ պահին օգնության կարիք ունի, թե ավելի իմիջիայլոց է խոսում դրա մասին: