Հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը դրանց դեմ դիմադրողականություն ձեռք բերելու բոլորովին էլ միակ պատճառը չէ:

Հաճախակի ուղեւորությունները եւս կարող են հակաբիոտիկակայունություն զարգացնել, հատկապես եթե ճանապարհորդության ընթացքում մարդիկ սնունդ եւ ջուր են օգտագործում, որը հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներ է պարունակում, զգուշացնում են Ումեոյի համալսարանի գիտնականները:

Նրանք նկատել են, որ այն շվեդ ուսանողները, որոնք ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում սովորել են Հնդկաստանում եւ Կենտրոնական Աֆրիկայում, այդ երկրներից վերադարձել են հակաբիոտիկների դեմ կայուն գեների ավելացած քանակությամբ, չնայած ուսանողներից ոչ մեկը ուղեւորության ընթացքում կամ դրանից առաջ հակաբիոտիկներ չէր ընդունել: Այդ կայուն գեները ուսանողների խմբում այնքան էլ տարածված չէին մինչեւ նրանց ուղեւորությունը, բայց հայրենիք վերադառնալուց հետո դրանց քանակությունն ավելացել էր ուսանողների` հայրենիք վերադառնալուց հետո: Մասնագետները ենթադրում են, թե այդ գեների թվի ավելացումը այնպիսի սնունդ եւ ջուր օգտագործելու հետեւանքն է, որոնք հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներ են պարունակում, որոնք էլ հետագայում հարմարվում-մնում են աղիներում:

Հետազոտողները ուսումնասիրել են փոխանակման ծրագրով արտասահման մեկնած 35 ուսանողի կղանքը; Մետագենոմային սեկվենացիայի` մոլեկուլի առաջնային կառուցվածքի վերհանման ժամանակակից մեթոդն օգտագործելով` փորձագետները դիտարկել են յուրաքանչյուր ուսանողի միկրոբիոմը եւ կայուն գենի յուրաքանչյուր հաջորդականություն ինչպես ուղեւորությունից առաջ, այնպես էլ` հետո:

Այսպիսով` գիտնականները կարողացել են պարզել, որ սուլֆանամիդների դեմ կայուն գեները 2,6 անգամ ավելի ակտիվացել են, 7,7 անգամ մեծացել է տրիմետոպրիմի դեմ կայուն գեների ակտիվությունը, իսկ բետալակտամների դեմ կայուն գեների ակտիվությունը մեծացել է 2,6 անգամ, եւ այդ ամենը` առանց հակաբիոտիկների որեւէ ազդեցության: