Ամերիկյան վարակաբանները՝ Կոլումբիական համալսարանից, մարդու արյան մեջ հայտնաբերել են առայսօր անհայտ մի վիրուս: Չնայած հայտնաբերված բջիջները նման են հեպատիտի բջիջներին, բայցևայնպես մասնագետները չեն պարզել դրանց ազդեցությունը տվյալ վարակը կրող մարդու վրա:

Նոր վիրուսը հայտնաբերվել է դոնորների արյան նմուշներում: Իր կառուցվածքով այն նման է հեպատիտ C -ի բջիջներին, նաև A պեգավիրուսին՝ անվնաս վիրուս, որը հայտնի է նրանով, որ բարձրացնում է ՄԻԱՎ հիվանդների դիմադրողականությունը: Դրա համար էլ նոր վիրուսն անվանել են հեպեգիվիրուս անվանումը (hepegivirus 1 կամ HHpgV-1), ասված է Միկրոկենսաբանների ամերիկյան միության mBio ամսագրի հրապարակման մեջ:

Վիրուսը հայտնաբերվել է միայն այն դոնորների մոտ, որոնք կամավոր հանձնել են իրենց արյունը: Բայց HHpgV-1-ն հաճախ կա նաև այն մարդկանց անալիզներում, որոնք հիվանդ են հեմոֆիլիայով, դրա համար էլ  դոնորական արյան հաճախակի փոխներարկումների կարիք ունեն:

Գիտնականները դեռ պետք է մի քանի անալիզներ ու հետազոտություններ անեն, որպեսզի պարզեն մարդու օրգանիզմում տվյալ վիրուսի առկայության հնարավոր հետևանքները: Սակայն կա կարծիք, որ այս բացահայտումը կարող է նույնիսկ օգտակար լինել մի շարք այլ հիվանդությունների բուժման տեսակետից: