ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները երկու նոր գենային մուտացիա են հայտնաբերել, որոնք կապ ունեն քաղցկեղի զարգացման հետ: Այս բացահայտման շնորհիվ կարող են մշակվել շագանակագեղձի եւ թոքերի քաղցկեղի նոր ՝ առավել արդյունավետ մեթոդներ:
Մասնագետները կարծումեն, որ MCM8 եւ MCM9 գեներում հայտնաբերված մուտացիաները կարող են արձագանքել որոշ դեղերի, որոնք արդեն հաստատված են ԱՄՆ-ում ՝ BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ MCM8 եւ MCM9 գեները արտադրում են սպիտակուցներ, որոնք կարեւոր դեր են կատարում հոմոլոգիական ռեկոմբինացիայում, վերականգնելով մեր ԴՆԹ –ում երկթել ճեղքումները: Նման ճեղքումները, ինչպես ենթադրում են, տեղի են ունենում յուրաքանչյուր բջջի կյանքում մոտավորապես 1000 անգամ, իսկ MCM8 եւ MCM9 գեներում մուտացիաների առկայության դեպքում վերականգնման համար անհրաժեշտ սպիտակուցները բացակայում են: Այս թերությունը քաղցկեղային բջիջներին դարձնում է ավելի զգայուն Ցիսպլատինի ու Օլապարիբի նկատմամբ, որոնք արդեն արդյունավետորեն կիրառվում են BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաների դեմ պայքարում, ասում են մասնագետները:
Հետազոտությունը նաեւ նշում է կապը MCM8 գենի գենետիկ ապաակտիվացման եւ վաղ դաշտանադադարի միջեւ, որը հայտնի է նաեւ որպես ձվարանների գործառույթների վաղաժամ մարում: Դա տվյալ վիճակը ուսումնասիրելու նոր հնարավորություններ կտա գիտնականներին:
Այս ամենի մասին հայտնում է Nature Communications-ը:






