Գիտնականները գեների մի տեսականի են հայտնաբերել, որոնք որոշ երեխաների պաշտպանում են մալարիայից։ Այդ հայտնագործությունը կարող է օգնել տարեկան կես միլիոն երեխայի կյանք խլող հիվանդության դեմ պայքարելուն։

Գիտնականների կարծիքով, հենց այդ գեների շնորհիվ է, որ աֆրիկացի որոշ երեխաներ ապահովագրվում են մալարիայից, իսկ ոմանք՝ ոչ, չնայած նրանք բոլորն ապրում են նույն համայնքում եւ գտնվում են ռիսկային խմբում։ Ինչպես Wellcome Trust's Sanger Institute եւ Center for Human Genetics-ում նշել է պրոֆեսոր Դոմինիկ Կվիատկովսկին, հաճախ հենց այդ գենետիկական տեսականուց է կախված, թե արդյո՞ք ողջ կմնա երեխան, որին կծել է հիվանդ միջատը։

Հետազոտության շրջանակում, որը ֆինանսավորել է Wellcome Trust-ը եւ անցկացրել MalariaGEN-ը, եւ որին մասնակցում են գիտնականներ Աֆրիկայից, Ասիայից եւ այլ տարածաշրջաններից, մասնագետները համեմատել են ծանր մալարիայիով հիվանդ 5633 երեխայի ԴՆԹ-ն վերոհիշյալ հիվանդությունը չունեցող 5919  երեխայի ԴՆԹ-ի հետ։ Հետո տվյալները վերստուգել են 14 000 այլ երեխայի ԴՆԹ-ի նմուշի հետ համեմատելով։ Պարզվել է, որ գեների ամբողջ մի խումբ կոդավորում է գլիկորֆին անունով պրոտեինները, որոնք խանգարում են մալարիայի մակաբույծների ներաթափանցմանը կարմիր գնդիկներ։ Ճիշտ է, այդ գեների աշխատանքի մեխանիզմը դեռ պետք է ուսումնասիրվի, հաղորդում են գիտնականները։