Արդյոք զգո՞ւմ եք սարսափելի քաղց նույնիսկ, եթե հենց նոր համեղ ճաշ, հագեցնող ընթրիք կամ կեսգիշերային նախուտեստ եք կերել: Որոշ սննդային բաղադրիչներ կարող են խաբել մեր օրգանիզմը` չընդունելով, որ մենք արդեն կշտացել ենք, ինչի արդյունքում սկսվում է «սովի նոր ալիք», որը կարող է մի քանի սանտիմետր ավելացնել մեր որովայնի շրջագծին: Սակայն այս հասարակ խորամանկությունները կարող են հանգստացնել ձեր մեջ ուտելու ցանկությունը, հաղորդում է Fox News-ը։

Հնարավոր է` դուք չափազանց շատ լիմոնադ եք խմում

Լիմոնադները, սառը թեյերը և այլ քաղցրեցված ըմպելիքները ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակի մեծ աղբյուր են, որը կազմում է մեր ամենօրյա սննդակարգի մոտավորապես երկու երրորդ մասը: Յելի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ, երբ 20 առողջ հասուն մարդ անցել են ուղեղի ՄՌՏ, ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ ըմպելիքներ օգտագործելիս, պարզվել է, որ ախորժակը կարգավորող ուղեղի շրջաններում դիտվել է արյան մատակարարման եւ ակտիվության նվազում, եւ հագեցվածության ու ստամոքսի լցվածության գնահատականը ավելի ցածր է եղել համեմատած այն ըմպելիքների հետ, որոնք պարզապես գլյուկոզա են պարունակել:

Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի Համալսարանի նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ ֆրուկտոզան կարող է շփոթեցնել մեր ուղեղը, եւ մենք ավելի շատ կերակրի պահանջ կունենանք, նույնիսկ երբ հագեցած ենք: Այն ընկճում է օրգանիզմի կողմից «հագեցման հորմոնը», լեպտին օգտագործելու ունակությունը որը մեզ ասում է, թե երբ է մեզ բավական ուտելը,- ասում են հետազոտողները:

Դուք կերել եք կոնսերվացված կերակուր

Մի շարք կոնսերվացված մթերքներ պարունակում են բիսֆենոլ A (ԲՖԱ) քիմիական նյութի մեծ չափաբաժին: ԲՖԱ-ի ազդեցությունը կարող է առաջացնել լեպտինի ոչ նորմալ ձերբազատումներ, ինչը` Հարվարդյան համալսարանի հետազոտողների կարծիքով, բերում է ուտելու ցանկության և ճարպակալման:

Ձեր նախաճաշը բավականաչափ հագեցնող չէր

Գրեթե 4 տարվա ընթացքում 6764 առողջ մարդկանց հետազոտությունից հետո, քեմբրիջյան համալսարանի աշխատակիցները բացահայտել են, որ այն մասնակիցները, որոնք նախաճաշին կերել են ընդամենը 300 կալորիա, գրեթե երկու անգամ ավելի շատ քաշ են հավաքում, քան նրանք, ովքեր կերել են 500 կամ ավելի կալորիա նախաճաշին:

Դուք բաց եք թողել աղցանը

Ամերիկացիների մեծ մասը չի ուտում բավարար քանակությամբ կանաչեղեն, որը հարուստ է B վիտամինով ու ֆոլաթթույով, եւ օգնում է պաշտպանվել դեպրեսիայից, հոգնածությունից և քաշի ավելացումից:

Դուք թեյով ընդմիջում չեք անում

Հետազոտողներն ասում են, որ սեւ թեյի մեջ պոլիֆենոլային միացությունները զսպում են քաղցը:

Ձեր օրգանիզմը բավականաչափ հեղուկ չի ստանում

Ջրազրկումը հաճախ սովի զգացողություն է առաջացնում: Եթե դուք հենց նոր եք կերել և դեռեւս քաղց եք զգում, ըմպեք մեկ բաժակ ջուր ուտելուց առաջ և տեսեք` թուլանում է արդյոք քաղցածության զգացողությունը:

Դուք ձանձրանում եք

Ձեզ ստուգելու համար, պատկերացրեք մի մեծ, ախորժալի սթեյք: Եթե դուք իսկապես քաղցած եք, այն գրավիչ կթվա: Բայց եթե դա գայթակղիչ չի թվում, հավանաբար ձեզ ուղղակի ցրվել է պետք, ոչ թե ուտել: