Երեխաների սննդի մեջ հավելյալ շաքարի քանակության կրճատումը կարող է ընդամենը 9 օրում զգալիորեն բարելավել առողջությունը. դա է ցույց տվել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը:   

Նրանք հետեւել են 9-ից 18 տարեկան, ճարպակալումից տառապող եւ նյութափոխանակության առնվազն մեկ խրոնիկական խանգարում, օրինակ՝ հիպերտոնիա կամ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող 43 երեխայի առողջությանը: 

Իննօրյա փորձարկման ընթացքում սահմանափակել են երեխաների օգտագործած շաքարի քանակությունը: Շաքարից ստացվող ածխածինները փոխարինվել են վարսակի փաթիլներից, մակարոնից եւ թխվածքաբլիթներից ստացվող ածխածիններով:  Ընդ որում մասնակիցների սնունդը նույն քանակի ճարպ, սպիտակուցներ, ածխածին եւ կալորիաներ է պարունակել, ինչ նրանց սովորական սնունդը:  Ընդհանուր առմամբ շաքարի օգտագործումը կրճատվել է՝ 28-ից հասցվելով 10%-ի:

Արդյունքում երեխաների մոտ կարճ ժամանակամիջոցում զգալիորեն բարելավվել են առողջության շատ ցուցանիշներ, չնայած քաշը պահպանվել է գործնականում նույն մակարդակում: 

Այսպես, վերին զարկերակային ճնշումը նվազել է  5 միլիմետրով: Տրիգլիցերիդների՝ արյան առանցքային ճարպերի մակարդակը նվազել է  33 կետով, իսկ «վատ խոլեստերինինը՝ 10 կետով: Բացի այդ, բարելավվել է լյարդի գործառույթը: Սոված փորին գլյուկոզայի մակարդակը 5 կետով նվազում է ցույց տվել, իսկ ինսուլինի կենտրոնացումն իջել է մեկ երրորդով:  

«Այս հետազոտությունը վկայում է այն մասին, որ մենք կարող ենք բարելավել երեխայի նյութափոխանակային առողջությունը տասը օրվա ընթացում  (այդ ընթացքում չփոխելով կալորիաների քանակը եւ քաշը), ընդամենը սննդից հեռացնելով հավելյալ շաքարը», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Ռոբերտ Լաստիգը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում: