Ժամանակակից մայրիկներն ու հայրիկները հաճախ ծնողների համար նախատեսված հատուկ ամսագրեր են գնում, որովհետեւ նրանցում օգտակար տեղեկություններ կան, որ շարադրված են մատչելի լեզվով, ի տարբերություն նույն ուղղվածությունն ունեցող չոր տեղեկատուների եւ այլ պրոֆեսիոնալ գրականության: Սակայն Մանկաբուժության ազգային ակադեմիայի ամերիկացի հետազոտողները բառացիորեն սարսափել են: Բժիշկների մտավախությունն են առաջացրել ոչ թե հոդվածները, այլ գովազդն ու լուսանկարները, գրում է Psych Central-ը:
Այդ զեկույցում նշված է, որ լուսանկարների գործնականում 60%-ը, այդ թվում նաեւ՝ գովազդայինները, վտանգավոր են: Օրինակ, շատ սիրալիր լուսանկարներում նորածինները հուզիչ կերպով քնած են փորի վրա, քիթը կնճռոտելով: Միաժամանակ, եթե հետեւենք այն հանձնարարականներին, որոնք կոչված են կանխելու երեխաների անսպասելի մահացությունը, երեխաները պիտի մեջքի վրա քնեն: Հեծանիվների գովազդում փոքրիկներն իրենց առաջին փոխադրամիջոցը քշում են առանց հատուկ պաշտպանության: Ջրում զվարճացող երեխաների վրա փրկարարական ժիլետներ կամ պաշտպանության այլ միջոցներ չեն նկատվել:
Օրինակները ներառում էին ոչ անվտանգ դեղերի, խաղալիքների գովազդ (ասենք՝ փոքրիկների քայլելու հարմարանքի կամ փքաներքնակի), ինչպես նաեւ պատկերում էին երեխաների, որոնք կարող էին խեղդվել իրենց կերածից:
Փորձարկման հեղինակները իրենց հաշիվ են տալիս այն բանի մասին, որ գովազդն իր օրենքները չունի եւ գովազդային լուսանկարները արվեստի հատուկ տեսակ են: Սակայն եթե հաշվի առնենք այս ժանրի ազդեցության ուժը, չի կարելի, որ դա հայտնվի ծնողների համար նախատեսված ամսագրերի էջերին:






