ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի նեֆրոլոգները հերքում են տարածված համոզմունքն այն մասին, որ օրական ութ եւ ավելի բաժակ ջուր է պետք խմել: Նրանք վերլուծել են մեծաքանակ գիտական աշխատություններ, սակայն դրանց մեջ «ոչ մի համոզիչ, փորձերով հաստատված ապացույց չեն գտել շատ ջուր խմելու օգտակարության մասին»

Խոշոր հետազոտությունը, որը դեռ 1980 ականներին էր անցկացվել Նիդեռլանդներում ( բժիշկները 10 տարվա ընթացքում հետեւել են 120 000 հիվանդների) ոչ մի կապ չի հայտնաբերել գործածվող հեղուկի քանակի ու մահվան պատճառների միջեւ: Անկախ իրենց խմած ջրի քանակից՝ մասնակիցները մահացել են մոտավորապես նույն տարիքում ու նույնատիպ հիվանդություններից:

Հիմա գիտնականներ Դեն Նիգոյանուն ու Սթենլին Գոլդֆարան պնդում են,որ մարդիկ չպետք է օրվա ընթացքում շատ մեծ քնաակության ջուր խմեն, եթե ծարավ չեն: Նրանց խոսքով, մարդիկ թերագնահատոմ են չափազանց մեծ քանակության ջուր խմելու վտանգը:

Ահա թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե չափից շատ ջուր խմեք

Այտուցվածություն

Հեղուկի չափազանց մեծ քանակության հեղուկ գործածելու պատճառով արյան մեջ սպիտակուցների խտության նվազումը կարող է այտուցվածության պատճառ դառնալ, հատկապես եթե մարդու մոտ երիկամների ու սրտի թեկուզ աննշան խնդիրներ կան:

Զարկերակային բարձր ճնշում

Երիկամների գործառույթների շեղումների դեպքում շատ հեղուկը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հիպերտոնիկ կրիզի պատճառ դառնալ:

Բջիջների մահ

Արյան մեջ հանքային նյութերի խտության նվազման հետեւանքով արյունը ջրիկանում է, ինչը կարող է նաեւ բջիջների մահվան պատճառ դառնալ: Հանքային նյութերի նվազումը հանգեցնում է նրան, որ բջիջների պատյանը չափազանց շատ խոնավություն է բաց թողնում ու զրկվում նորմալ գործելու հնարավորությունից:

Ուղեղի այտուց

Հնարավոր է նաեւ ուղեղի այտուց, որը կհանգեցնի կոմայի կամ մահվան՝ արյան մեջ նատրիումի խտության կտրուկ նվազման (հիպոնատրիեմիա) պատճառով, որը պայմանավորված է օրգանիզմի ստացած չափազանց մեծ քանակությամբ հեղուկով:

Աշխատության հեղինակները համարում են, որ նույնիսկ մարզիկները պետք է վերանայեն մաքուր ջրի գործածման նորմերը, քանի որ առատ հեղուկը ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ նատրիումի մակարդակի կտրուկ նվազում է սադրում է ու բարձրացնում մահացու ելքի հավանականությունը:

«Այս վիճակը վերջին տարիներին առնվազն 14 մարզիկների՝ մարաթոնցիների, ֆուտբոլիստների ու մարմնամարզիկների մահվան պատճառ է դարձել»,- հայտնել են հետազոտողները:

Բժիշկները վստահ են, որ ջուրը պետք է խմել՝ ըստ ծարավի զգացողության: Եթե մեկին օրական երկու լիտրից ավելի շատ հեղուկ է պետք, ապա մյուսին կարող է միանգամայն բավական լինել ջրի ավելի քիչ քանակությունը: