Շատերը վստահ են, որ տղամարդու ու կնոջ ուղեղների չափերը, կառուցվածքն ու գործառույթները տարբերվում են: Սակայն գիտնականները վստահեցնում են, որ իրականում տղամարդու ու կնոջ ուղեղների կառուցվածքի ու գործառույթների միջեւ որեւէ տարբերություն չկա:
Անցկացնելով գլխուղեղի մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիայի ավելի քան 6000 լուսանկարների մետա վերլուծություն ՝ գիտնականները համոզվել են, որ նույնիսկ նրանց հիպպոկամպուսի չափերն են նույնը: Հնարավոր է, որ տղամարդու ու կնոջ ուղեղների տարբերության մասին խոսակցությունների հեղինակներն այն մարդիկ են, որոնք կարծրատիպային հայացքներ ունեն երկու սեռերի ներկաայցուցիչների վարքագծի վերաբերյալ: Սակայն նրանց տեսակետը ոչ մի գիտական հիմք չունի, նախազգուշացնում են գիտնականները:
Հիպպոկամպուսը ուղեղի այն մասն է, որը պատասխանատու է կարճատեւ ու երկարատեւ հիշողության , հիշողությունների պահպանման նաեւ զգացմունքների համար: Ավելի վաղ ընդունված էր համարել, որ կանանց մոտ հիպպոկապմուսն ավելի մեծ է, ինչը նրանց ավելի զգացմունքային է դարձնում, նաեւ օժտում ավելի լավ վերբալ հիշողությամբ:
Հետազոտությունը հերքել ե նաեւ կանանց ու տղամարդկանց մասին գոյություն ունեցող մեկ այլ պատկերացում: Տղամարդկանց ու կանանց գլխուղեղի կոշտուկայի մասերի (նեյրոնային հյուսվածքների խումբ, որը միացնում է ուղեղի երկու կիսագնդերը) չափերը չեն տարբերվում: Նրանց կիսագնդերը նաեւ նույն ձեւով են մշակում լեզուն, չնայած առաջ հավատիացնում էին որ այդ հարցում նույնպես կանանց ու տղամարդկանց միջեւ զգալի տարբերություններ կան:






