Քնի պակասը կարող է միջամտել առանցքային բջջային գործընթացներին, որոնք տեղի են ունենում օրգանիզմում եւ պատասխանատու են ուղեղի աճի, ֆիզիոլոգիական ադապտացիայի եւ ակտիվության համար, պարզել են Թենեսիի համալսարանի աշխատակիցները։ Ինչպես տեղեկացնում է NDTV-ն, եթե մարդը բավականաչափ չի քնում, սպիտակուցները նորմալ եղանակով չեն սինթեզվում։ 

Այդ սպիտակուցները պատասխանատու են մկանային հյուսվածքի , գլխուղեղի, հյուսվածքների աճի եւ զարգացման համար։  Եվ տվյալ սպիտակուցների կարգավորումը քնից է կախված։  Գիտնականների կարծիքով վերոհիշյալ փոխկապակցվածությունը գործում է բոլոր օրգանիզմներում, նույնիսկ՝ բույսերի։   Նրանք ուսումնասիրել են սպիտակուցների սինթեզումը (այն, թե բույսերն ինչպես են աճում ու նորոգվում) եւ ցերեկ-գիշեր ամբողջ ցիկլի ընթացքում նրա փոփոխությունները։  

Գիտնականները նաեւ պարզել են, թե արդյոք գոյություն ունեն այլ ասպեկտներ, որոնք վերահսկվում են «ներքին ժամացույցի» (ցիրկադային ժամացույցի) կողմից։ Եվ այսպես, նոր սպիտակուցները ամեն բջջում կառուցվում են հատուկ ազդանշանների փոխանցման հաշվին, որոնք ստացվում են ԴՆԹ-ից։ Եվ օրվա ընթացքում   սպիտակուցների կառուցման գործընթացի ակտիվությունը ոչ միայն փոփոխվում է, այլեւ այն ուղղակիորեն կախված է ցիրկադային ժամացույցից։