Մարդու քաշի վրա ազդում են ոչ միայն նրա ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը, այլեւ նրա աշխատանքի բնույթը: Այս մասին հայտնում են Ավստրալիայի համալսարանի մասնագետները՝ Ադելաիդայի ու Քվինսլենդի կենտրոնական համալսարանի կլինիկական կենտրոնների ներկայացուցիչների հետ միասին:
Համատեղ հետազոտության ժամանակ նրանք ցանկացել են պարզել, արդյոք որեւէ կապ կա ավելորդ կիլոգրամներ հավաքելու ու մարդու աշխատանքի պատասխանատվության մակարդակի միջեւ: Պարզվել է , որ եթե տվյալ աշխատակիցը հաճախ է կարեւոր որոշումներ կայացնում կամ էլ գործնական բանակցություններ վարում , այդ հանգամանքը կարող է բացասաբար ազդել նրա քաշի վրա: Եվ հակառակը՝ մարմնի զանգվածի ցածր գործակիցը , որպես կանոն, պայմանավորված է այնպիսի աշխատանքի հետ, որը թույլ է տալիս մարդուն ավելի ազատ օգտագործել իր ժամանակն ու հմտությունները:
Նման եզրակացության հանգելու համար մասնագետները հետեւել են տարբեր ոլորտներում աշխատող 450 կամավորների (230 կնոջ, 220 տտղամարդու): Բացի դրանից կամավորները հասարակության մեջ նույնպես տարբեր սոցիալական դիրքեր էին զբաղեցնում: Հետազոտության ժամանակ մասնագետները չափել են նրանց հասակը, քաշը, ու գոտկատեղի չափը՝ փնտրելով կապ այդ ցուցանիշների եւ նրանց աշխատանքի պատասխանատվության մակարդակի հետ:






