Տղամարդիկ, որոնք իրենց կանանց օգնում են տնային գործերում, ավելի հաճախ ու ավելի որակյալ սեքս են ունենում: Այս մասին հայտնում են Կանադայի Ալբերտայի համալսարանի հետազոտողները:
Գիտնականների խոսքով, տղամարդիկ սխալվում են, երբ փորձում են խուսափել տնային հոգսերից ՝ հույս ունենալով ավելի շատ սեքս ստանալ: Պարզվում է, որ ամեն ինչ ուղիղ հակառակն է ՝ եթե նրանք իրենց կանանց օգնեն տնային գործերում, ապա «կպարգեւատրվեն» ավելի հաճախակի ու ավելի կրքոտ սեքսով:
Նոր հետազոտության շրջանակում մասնագետները հինգ տարի շարունակ հետևել են 1338 գերմանացի զույգերի, որպեսզի պարզեն, թե ինչպես է փոխվում զույգի սեռական կյանքը, եթե տղամարդը կնոջ հետ կիսում է տնային պարտականությունները: Մասնագետները հայտնաբերել են, որ տնային գործերին հավասար մասնակցությունը հանգեցրել է նրան, որ զույգն ավելի հաճախ է սեքսով զբաղվել, ու երկու զուգընկերներն էլ ավելի բավարարված են եղել իրենց սեռական կյանքից:
Փորձագետները նշում են, որ ստացված արդյունքները կարեւոր են այն զույգերի համար, որոնք ամենօրյա կյանքում իրենց սեռական մտերմությունը պահպանելու ուղիներ են փնտրում:






