Նույնիսկ օգտակար մթերքները ստամոքսում տարբեր տհաճ  «կողմնակի հետեւանքներ» կարող են ունենալ ստամոքսում գազակուտակման, փքվածության եւ այլնի տեսքով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնց օգտագործումը կարող է դուր չգալ ձեր ստամոքսին։

Նշի կաթ

Նշի կաթը կարող է կովի կաթի հրաշալի այլընտրանք լինել նրանց համար, ում ստամոքսը լակտոզան չի տանում կամ էլ եթե մարդն ուղղակի ուզում է հրաժարվել կաթնամթերքից։  Նման կաթի մեկ չափաբաժնում կարող է ընդամենը 30 կալորիա լինել, քիչ հագեցած ճարպեր ու խոլեստերին։ Սակայն որոշ արտադրողների նշի կաթում ջրիմուռներից պատրաստված խտացուցիչներ կան, որոնք կարող են նյութափոխանակության խնդիրներ առաջացնել եւ նույնիսկ աղիքների բորբոքային հիվանդություններ առաջ բերել։ 

Շաքար չպարունակող քաղցրեղեն

Շատերին կարող է թվալ, որ շաքար չպարունակող քաղցրեղենը շաքարով քաղցրեղենի հրաշալի փոխարինիչ է, բայց ոչ բոլորը կարող են նորմալ մարսել դրանք։ Ոմանց մոտ շաքարի փոխարինիչները խթանում են ստամոքսում գազակուտակումը,  անհարմարավետության զգացումը եւ փքվածությունը։ 

Ծամոն

Ծամոնը կարող է շատ օգտակար լինել ատամների համար, բայց շատերի մոտ դա գազակուտակման է հանգեցնում։ Հարցն այն է, որ երբ մենք ծամոն ենք ծամում, միաժամանակ մեծ ծավալի օդ ենք կուլ տալիս, որն այնուհետեւ մնում է աղիքներում եւ անհարմարավետություն է առաջ բերում։ 

Թարմ քամված հյութեր

Թարմ քամված հյութերը շատ վիտամիններ եւ սննդանյութ են պարունակում, սակայն դրանք այնքան օգտակար չեն, որքան կարող է թվալ, որովհետեւ մրգերի ու բանջարեղենի օգտակար նյութերի մեծամասնությունը պարունակվում է կեղեւում եւ փափկամսում, որոնք այս դեպքում դեն են նետվում։ 

Նման հյութերը կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, բայց դրանից կարճ ժամանակ անց ձեզ հոգնած եւ քնատ եք զգում։

Չրեր

Չրերն իհարկե շատ օգտակար են, սակայն եթե չափից շատ ուտեք (1/4 բաժակից ավելի), դրանք գազակուտակման եւ փքվածության են հանգեցնում։