Եթե դուք գազեր ունեք, կամ փքվածություն եք զգում՝ շատ հնարավոր է, որ դուք կերել եք այն մթերքներից մեկը, որոնք թեկուզ առողջարար ու օգտակար են համարվում, բայցեւայնպես ոչ բոլորին են հարմար:

1. Ամբողջական հատիկներ

Ռաֆինացված ածխաջրածիններն այդքան էլ օգտակար չեն առողջության համար, սակայն ամբողջական հատիկներն էլ ոմանց մոտ մարսողական խնդիրներ են առաջացնում: Բանն այն է, որ դրանցում պարունակվում է բջջանյութ՝ չլուծվող մանրաթելեր, որոնք՝ինչպես դիետոլոգ Քրիստինա Կիրկպատրիկն է բացատրում, ոմանց մոտ կարող են գազեր ու փքվածություն առաջացնել:

2. Կանաչ թեյ

Կանաչ թեյը շատ օգտակար է առողջության համար՝ այն նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը ու ցածրացնում զարկերակային ճնշումը: Սակայն դրանում պարունակվող կոֆեինը ոմանց մոտ երբեմն կարող է լուծի պատճառ դառնալ:

Եթե դուք նման մարդկանց խմբին եք պատկանում, ուրեմն մասնագետները ձեզ խորհուրդ են տալիս անցնել երիցուկի կամ էլ անանուխի թեյի. դրանք կոֆեին չեն պարունակում, բայց նույնպես շատ օգտակար են:

3. Հում խաչածաղիկ բանջարեղեններ

Բրոկոլին, բրուսելյան կաղամբը, ու դրա նման մյուս խաչածաղիկ բանջարեղենը հարուստ են վիտամին C-ով, ֆոլատով, բջջանյութով ու մի շարք այլ օգտակար նյութերով: Բայց ոչ բոլորը կարող են դրանք հեշտ մարսել: Եթե Դուք նման խնդրի հետ եք բախվել, ուրեմն փորձեք այդ բանջարեղենը շոգեխաշած ուտել:

4. Կաթնամթերք

Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որոնք օրգանիզմում հատուկ ֆերմենտի պակասի պատճառով լակտոզան չեն ընդունում ու չեն կարողանում մարսել կաթնամթերքը: Սակայն երբեմն կաթի ու պաղպաղակի նկատմամբ մարսողական խնդիրներ են առաջանում նույնիսկ նրանց մոտ, ովքեր բավականին լավ են մարսում լակտոզան: Մասնագետների խոսքով, մարդկանց մեծ մասի համար շատ ավելի հեշտ է մարսել պանիրն ու կեֆիրի նման ֆերմենտավորված մթերքները:

5. Ոլոռազգիներ

Ոլոռազգիները շատերի մոտ են մեծ քանակությամբ գազեր  առաջացնում: Մասնագետները խորհուրդ են տալիս ոլոռազգիները գիշերը թրջել սոդայաջրում՝ դա կնվազեցնի կողմնակի էֆեկտները: