«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» գիտաժողովի շրջանակում «Կլինիկական օրդինատորների եւ ուսանողների մրցույթ»-ի հաղթող է ճանաչվել Մ. Հերացու անվ. բժշկական համալսարանի մագիստրատուրայի 2 կուրսի ուսանող Մուշեղ Ասլանյանը: Նա ստացավ դիպլոմ եւ խրախուսակամ մրցանակ։
Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին և 7-ին Երեւանում կայացավ «Առողջությունով պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի հակատարիքային բժշկության ասոցիացիան:
Գիտաժողովի առաջին օրը նշանավորվեց տարբեր մասնագիտությունների բժիշկների տարաբնույթ զեկույցներով, որոնց առանցքը ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձի ներկայացումն էր, առանձին կլինիկական դեպքերի քննարկումն ու վերլուծությունները:
Ռուս բժիշկն առաջարկում է ռեաբիլիտացիայի կարիք ունեցող հիվանդների համար միջպետական ռեեստր ստեղծել
Որո՞նք են «բժշկի կյանքի որակ» հասկացության առանձնահատկությունները
Գիտաժողովի շրջանակում ստորագրվեց Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միջեւ համագործակցության ու փոխըմբռնման մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ու Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւը:
2-րդ օրը արտասահմանյան բժիշկները ներկայացան առողջապահական տարբեր թեմաներ ներկայացնող զեկույցներով, ներկայացրին կյանքի որակի վրա ազդող խնդիրներն ու բացասական երեւույթները :
Գիտաժողովը ամփոփվեց պատվոգրերի, շնորհակալագերի հանձնումով։













