Առաջին գենետիկորեն մոդիֆիկացված մարդիկ կարող են հայտնվել արդեն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Editas Medicine բիոտեխնոլոգիական ընկերությունը պլանավորում է նոր հեղափոխական տեխնոլոգիաների, այն է՝ կուրություն առաջ բերող բնածին ամավրոզ Լեբերի հիվանդությամբ տառապող հիվանդների ԴՆԹ-ները գենետիկ խմբագրելու կլինիկական փորձարկումներ սկսել։
Այդ հիվանդությունը թույլ չի տալիս, որ ցանցաթաղանթը՝ աչքի հետին մասի բջիջների լուսազգայուն մակերեսը, նորմալ աշխատի։ Այս հիվանդությունն առաջանում է կամ ծնվելու պահին, կամ կյանքի առաջին ամիսներին, եւ ժամանակի հետ հիվանդներն աստիճանաբար կորցնում են տեսողությունը։ Ժառանգական հիվանդությունն առաջանում է տեսողության համար անհրաժեշտ սպիտակուցների ստեղծման գործընթացը կառավարող գեների դեֆեկտի պատճառով։
Սակայն Editas Medicine-ի գիտնականները պլանավորում են մուտացիայի ենթարկված ԴՆԹ-ն ուղղել գեների «խմբագրման» յուրահատուկ տեխնոլոգիաների միջոցով։ Ընկերության ղեկավար Քեթրին Բոսլին լրագրողներին հայտնել է, որ կույր հիվանդների վրա տեխնոլոգիաների փորձարկումները կսկսվեն արդեն 2017թ.:






